1825 դիտում
09:40 24-06-2014
Լավրովի այցն ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երեւանում էր։
Հատկանշական է, որ Լավրովի հետ Երեւան էր ժամանել նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Սա, թերեւս վկայում է, որ Լավրովը ՀՀ իշխանությունների հետ ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ ինչ-որ հարցեր է քննարկել։
Լավրովի երեւանյան այցը լույս չի սփռել Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցի վրա։ Նախագահականի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Լավրովը հույս է հայտնել, որ «այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»։
Փաստորեն, Հայաստանի եվրասիական ճակատագրի մասին Լավրովն ու Նալբանդյանը նորություն չունեին հայտնելու»։
Նմանատիպ նյութեր
2374 դիտում
20:16 28-08-2021
ԱԺ 8-րդ նստաշրջանը իրականում տվեց շատ դարակազմիկ հարցերի պատասխաններ. Միհրդատ Մադաթյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը