Երևանի ոստիկանապետը խոսել է ոստիկանների ագրեսիվ պահվածքի մասին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնահատական տալը դեռ վաղ է, նյութեր են նախապատրաստվում, որից հետո գնահատական տվողները կտան»,- ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև երեկվա բախումներին: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ոստիկանների այդչափ ագրեսիան: «Հիմա կներկայացնենք իրավիճակը, էն, ինչը որ եղել է, անձինք բերման են ենթարկվել, նախապատրաստվել են նյութեր, դեռ ավարտ չկա, ես դրա համար ոչ մի հայտարարություն չեմ կարող անել»: Իսկ գուցե ոստիկանության ղեկավարությունից հատուկ ցուցո՞ւմ է եղել քաղաքացիների հանդեպ բիրտ լինելու: «Ոչ, ես կարող եմ ասել հստակ մի բան՝ ով օրենքը խախտել է, նա պատասխան կտա, այլ բան չեմ կարող ասել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։