1158 դիտում
08:38 25-06-2014
Առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ՝ Հայաստանում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու եւ քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։
Նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն, այս տարվա օգոստոսի մեկից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը՝ 31.85 դրամ։ Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը՝ 28 դրամ։ Այսպիսով, էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, եւ այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։ Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
21697 դիտում
10:04 27-09-2017
Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք. թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Ժողովուրդ»
2166 դիտում
22:16 06-06-2015
Իրանը ՌԴ-ի հետ «Նավթ` ապրանքի դիմաց» գործարքի վաղաժամկետ իրականացման որոշման հույս ունի
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1477 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»