211652_close_icon
views-count1912 դիտում article-date 08:59 25-06-2014

Տիգրան Սարգսյանի ագրեմանը եկել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ըստ «Հրապարակի» տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, եւ երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին: Թեեւ, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆ-ում տեւում է երկար, ինչպես եղավ Հայաստանի, նաեւ Ադրբեջանի դեպքում: Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, քանզի, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լավ ընկերներ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր