211652_close_icon
views-count1884 դիտում article-date 09:43 25-06-2014

Ամենօրյա պայթեցումների արդյունքում ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»֊ն օրերս ահազանգ է ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետևանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Բացի այդ, ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել հանքի տարածքը: Տեղեկացնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն: Երեկ Մ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել: Սեփականատերերը աշխատավարձս բարձրացրել են, մի հատ նոր մեքենա են առել, իսկ պաշտոնս էլ մեկ աստիճան բարձրացրել են, որ իրենց ամբողջ բիզնեսը կառավարեմ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր