211652_close_icon
views-count1078 դիտում article-date 11:08 25-06-2014

Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ

Հնդկաստանում գնացքի վագոններ են գծերից դուրս եկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 8֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Times of India֊ն թերթը։ Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում գտնվող Չխապրա քաղաքի շրջանում։ Գծերից դուրս է եկել 11 վագոն։ «Մեքենավարի խոսքով, պայթյունի ձայն է լսվել։ Գնացքը կանգնեցվել է վագոնների կողմից աղմուկի լսվելուց հետո»,֊ հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում է գնացքի պայթյունի իրականացման վարկածը։

Նմանատիպ նյութեր