211652_close_icon
views-count1021 դիտում article-date 23:11 01-04-2024

Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 7 մարդ է զոհվել

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` Յարոսլավլի մարզում երկաթուղային անցումներից մեկում արագընթաց գնացքի և մարդատար ավտոբուսի բախվման հետևանքով 7 մարդ է զոհվել:

Ողբերգական բախումը տեղի է ունեցել Բերենդեևո գյուղում։ Նշվում է, որ այդ անցումը կանոնակարգված է աշխատել, և այնտեղ տեղադրված է եղել արգելապատնեշ։

Բախումը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը հայտնվել է երկաթգծի վրա և հանկարծակի կանգ է առել հենց այն պահին, երբ անցումին մեծ արագությամբ մոտեցել է գնացքը:

Ըստ ԱԻՆ-ի, առայժմ անհասկանալի է, թե ինչու է ավտոբուսը դուրս եկել գծերի վրա, և արդյոք այդ պահին միացել է գնացքի մոտեցման մասին նախազգուշացնող ձայնային սարքը:

Ըստ վթարը վերապրած ուղևորների, գնացքի մեքենավարը նկատել է ավտոբուսը և երկու շչակ է հնչեցրել, սակայն չի կարողացել կանգնեցնել գնացքը:

«112» հեռագրային ալիքի փոխանցմամբ՝ Արխանգելսկ-Մոսկվա գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Նմանատիպ նյութեր