211652_close_icon
views-count11532 դիտում article-date 10:33 25-06-2014

Երևան-ՀԷԿ 1 ջրամբարում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ ու փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան ՀԷԿ 1-ի ջրամբարում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ մեծ թվով աշխատակիցներ և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին նկատել են ՀԷԿ-ի աշխատակիցները, ովքեր և ահազանգել են համապատասխան կառույցներին: Դին, սակայն, հայտնաբերվել է Մաշտոցի վարչական տարածքում: Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետը հանձնարարականներ տվեց օպերատիվ խմբերին, որպեսզի վերջիններս կապնվեն հանրապետության բոլոր բաժինների հետ՝ պարզելու համար՝ անհայտ կորածներ ունեն, թե ոչ, ինչը կհեշտացնի դիակի ինքնությունն օպերատիվորեն պարզելը: Սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն դատաբժիշկը և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ովքեր պնդում են, որ դին հայտնաբերվել է Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում, հետևաբար դեպքի վայր պետք է ժամանեն ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խմբի աշխատակիցները: Ի դեպ, նման խնդիրներ ոստիկանները հաճախակի են ունենում, ինչի համար մեղավոր են Երևան քաղաքի վարչական շրջանի քարտեզը կազմող «գիտունիկ, վայ չինովնիկները»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր