18096 դիտում
20:34 23-05-2022
Արտակարգ դեպք Էջմիածնում. հայտնաբերվել է հրետանային արկ. ժամանել են մեծ թվով փրկարարներ, սակրավորներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս քաղաքացին արկանման առարկա է հայտնաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիազորի գլխավորությամբ:
Պարզվել է որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է:
Ինժեներասակրավորական խմբի կողմից այն վնասազերծվել և տեղափոխվել է հատուկ հրաձգարան՝ հետագա ոչնչացման համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+