1580 դիտում
12:02 25-06-2014
Ստրասբուրգում հերթական հակաալիևյան ակցիան է անցկացվել. տեսանյութ
Նախօրեին Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի դիմաց, «Լրագրողներ՝ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մի խումբ անդամներ հերթական ակցիան են անցկացրել, որն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Turan գործակալությունը, ակցիայի մասնակիցները Ադրբեջանի նախագահից կրկին պահանջել են ազատել ձերբակալված լրագրողներին և բլոգերներին: Ակցիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ալիևը ելույթ ունենալիս է եղել ԵԽԽՎ նստաշրջանում:
Ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ՝ լրագրողների պատկերներով, հնչեցրել են ձերբակալվածներին ազատելու կարգախոսներ: Նրանք նաև Եվրախորհրդարանի պատգամավորներից պահանջել են Բաքվին ստիպել ազատ արձակել ԶԼՄ-ների ձերբակալված աշխատակիցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
13:54 11-01-2025
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ
727 դիտում
13:02 11-01-2025
Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել
625 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ