211652_close_icon
views-count1892 դիտում article-date 13:42 29-09-2014

Ադրբեջանցի հայտնի հակաալիևյան լրագրողուհի Խադիջա Իսմայլովան ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի խայտառակ իրավիճակի մասին

Ստրասբուրգում բացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան լսումներ՝ «Աննախադեպ ճնշումներ՝ Ադրբեջանում» թեմայով: Turan Գործակալության փոխանցմամբ՝ այս լսումները նախաձեռնել են «International Media Support» և «Human rights home fund» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Article 19-ի համագործակցությամբ: Նախաձեռնությանը աջակցել են նաև ԵԽԽՎ անդամներ Մայլիս Ռեպսը (Էստոնիա), Տինի Կոկսը (Նիդերլանդներ) և Պիտեր Օմտզիգտը (Նիդերլանդներ): Լսումներում հանդես է գալու Ադրբեջանում հայտնի լրագրող, իրավապաշտպան, Իլհամ Ալիևի մութ գործերը բացահայտող Խադիջա Իսմայլովան, ով խոսելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա սարսափելի իրավիճակի, ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումների ու ճնշումների մասին:

Նմանատիպ նյութեր