211652_close_icon
views-count2675 դիտում article-date 18:44 25-06-2014

Գեղարքունիքում երիտասարդը սիրած աղջկանից մերժում ստանալուց հետո նրան և հավանական զոքանչին ծեծելով՝ եղբոր հետ սիրած աղջկան փախցրել է

Վյաչեսլավ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շուրջ 6 ամիս համակրելով համագյուղացի Սաթենիկ Մարտիրոսյանին, նրան առաջարկություն անելուց և մերժում ստանալուց հետո վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել իր եղբոր` Արտյոմ Գաբրիելյանի հետ: Հաջորդ օրը իրենց տան բակից հետևելով և տեսնելով, որ մայր և դուստր տնից դուրս են եկել և քայլելով գնում են գյուղամիջյան ճանապարհով, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Վ. Գաբրելյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 33 VS 365 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շարժվել են նրանց ընթառաջ և հասնելով նրանց՝ արգելակել ու իջնելով ավտոմեքենայից՝ վերջիններիս նկատմամբ բռնության գործադրմամբ, այն է՝ Վ. Գաբրելյանը բռնել է Ս. Մարտիրոսյանի ձեռքից և նրա կամքին հակառակ, քաշելով տարել է դեպի ավտոմեքենան, իսկ Ա. Գաբրելյանը իր հերթին մի կողմ է հրել Ս. Մարտիրոսյանի մորը: Այնուհետև Ա. Գաբրելյանը, բռնելով Ս. Մարտիրոսյանի ոտքերից, Վ. Գաբրելյանի հետ միասին նրան իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և դաշտամիջյան ճանապարհներով տարել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ուղղությամբ: Արծվանիստ գյուղ հասնելով՝ նրանց ավտոմեքենային է մոտեցել Ս. Մարտիրոսյանին իր ավտոմեքենայով օգնության հասած հորեղբայրը՝ Արթուր Մարտիրոսյանը, ով էլ Ս. Մարտիրոսյանին հետ է վերադարձրել Վարդենիս քաղաք և տարել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վյաչեսլավ եւ Արտյոմ Գաբրիելյանների դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Գործը վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր