211652_close_icon
views-count5113 դիտում article-date 14:12 25-09-2015

22-ամյա Թաթուլը եղբոր եւ ընկերոջ հետ Յուրիին ծեծի ենթարկելով՝ նրա մոտից փախցրել է սիրած աղջկան

22-ամյա Թաթուլ Խաչատրյանին, 23-ամյա Սիփան Խաչատրյանին և 26-ամյա Աղվան Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մարիամ Մարտիրոսյանին առևանգելու կապակցությամբ Թաթուլ Խաչատրյանը նախնական համաձայնության գալով եղբոր՝ Սիփան Խաչատրյանի, ընկերոջ՝ Աղվան Մանսուրյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ՝ Ա. Մանսուրյանի կողմից վարվող «Մերսեդես Ե՚» մակնիշի ավտոմեքենայով և անհայտ անձի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգված, որտեղ տեսնելով Մարիամ Մարտիրոսյանին և նրա ընկերոջը՝ Յուրի Հարությունյանին՝ վերջինիս պատկանող «Հոնդա Ակորդ» համարանիշի ավտոմեքենայի սրահում նստած, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով փակել են Յու. Հարությունյանի ավտոմեքենայի առջևը՝ կանխելով մեքենայի հետագա տեղաշարժը, ապա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով, ինքնահաստատման պահանջով, եսամոլությամբ, սանձարձակությամբ, անպարկեշտ վերաբերմունքով բռնություն են գործադրել Յու. Հարությունյանի նկատմամբ՝ նրան հարկադրաբար իջեցրել են ավտոմեքենայից, այնուհետև տևական ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս: Դրանից բացի, համաձայն նախնական դերաբաշխման, Մ. Մարտիրոսյանի կամքին հակառակ նրան տեղափոխել են Ա. Մանսուրյանի կողմից վարվող «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայի սրահ, միասնական ուժերով բացահայտ առևանգելով նրան ուղևորվել են Կոտայքի Մարզի Առինջ գյուղ, սակայն Առինջ գյուղին հարող ճանապարհահատվածում Յու. Հարությունյանը իր վարած ավտոմեքենայով բախվել է Ա. Մանսուրյանի կողմից վարվող ավտոմեքենային, դիտավորությամբ խափանել դրա ընթացքը, որից հետո ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում Սիփան Խաչատրյանը բերման է ենթարկվել, իսկ Աղվան Մանսուրյանը, Թաթուլ խաչատրյանը և մյուս հանցակիցները դիմել են փախուստի: Նրանց տեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր