1282 դիտում
09:05 26-06-2014
Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Իրականում Ադրբեջանի ներսում քաղաքական կամք կա, սակայն սխալ ուղղությամբ»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է նախորդ շաբաթ Բաքվից վերադարձած Ռիչարդ Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք տեսե՞լ է Բաքվում քաղաքական կամք` լուծելու ղարաբաղյան հարցը:
Ըստ նրա` այդ «քաղաքական կամքը» հիմնված է Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման վրա, որը չի ընդունի այլ տարբերակ, քան Հայաստանի կողմից Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը: Սրանից ելնելով` քաղաքագետը նշեց, որ դիվանագիտական առումով ինքն այնքան էլ լավատես չէ, իսկ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունն իրականում ո՛չ ռազմավարություն է, ո՛չ էլ դիվանագիտություն:
Ռ. Կիրակոսյանը նաև պատմել է, որ Բաքվում` նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր հայկական պատվիրակությունը, տեսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Սակայն նա ավելի մտահոգիչ համարեց այն փաստը, որ Լավրովի հետ միասին Բաքու էին մեկնել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչը նշանակում է, որ ԼՂ հարցը եղել է Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցությունների օրակարգում, ինչպես նաև ռուս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացում: «Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից և նրա հետ հարաբերություններից»,- նշել է Ռ. Կիրակոսյանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
09:34 28-06-2016
Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
4539 դիտում
10:15 14-03-2017
Հայաստանին Ռուսաստանից միայն մի բան է պետք, բայց Կրեմլը դա չի տա. «168 ժամ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»