1191 դիտում
09:16 26-06-2014
Հայաստանին քիմիա պետք չէ, շուտով նաև չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, ընդհանրապես, գիտության կարիքը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ հուլիսի 2-ից լուծարվելու է զարգացման վարչության քիմիայի բաժինը: Պատճառը հասկանալի է՝ Հայաստանին քիմիա պետք չէ: Լուծարված բաժնի գործառույթներից էին ՀՀ քիմիական արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության և ռազմավարության մշակման ապահովումը: Իսկ քանի որ մեզ մոտ քիմիական արդյունաբերության ոլորտը («Նաիրիտը» վկա), նույն օրն է ընկել, ինչ, օրինակ, քաղավիացիայի ոլորտը, հետևաբար, որևէ ծրագիր մշակելու կարիք չկա:
Ենթադրում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, երևի հայոց լեզվի, և ընդհանրապես, գիտության կարիքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
12:43 10-09-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի․ ԱՀԿ
Այս բաժնից
1312 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»