211652_close_icon
views-count1415 դիտում article-date 09:36 26-06-2014

ՊՆ-ն գաղտնի է պահում, թե որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին ընթացիկ տարում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՊՆ-ն գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների և բանակի սպաների մահվան կապակցությամբ: Նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դա գաղտնիք է: Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել: Նշենք, որ նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին 2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սպաների և շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչև 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում: Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր