1375 դիտում
09:53 26-06-2014
Նոր ԵԿՄ֊ն արդեն ձևավորվում է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությունը թեպետ տապալվեց, սակայն նորն է ձևավորվում, բայց ոչ թե պատգամավորների նախաձեռնությամբ, այլ մասնակցությամբ:
Խոսքն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի, Ադմիրալ Սամվելի, Խաչիկ Ավետիսյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի և այլոց նախաձեռնության մասին է: Նրանք ցանկանում են ազատամարտիկների և հասարակական կազմակերպությունների դաշինք ստեղծել և մոտ երկու ամիս է՝ դրա հետ կապված հանդիպումներ ու քննարկումներ են անում, իրենց անելիքները պլանավորում:
Արդեն մի քանի օր է, ինչ նրանք գրասենյակ են վարձել «Հայրենիք» կինոթատրոնի շենքի առաջին հարկում ու այսուհետ իրենց հանդիպումներն անցկացնելու են այնտեղ: Նրանց է միացել նաև Սասուն Միքայելյանը:
Ենթադրվում է, որ կմիանան նաև դաշտային հրամանատարները: Իշխանություններն արդեն հասցրել են անհանգստություն ցուցաբերել դեռ չձևավորված դաշինքի հանդեպ»։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
17:57 06-08-2014
Ձևավորվում է այլընտրանքային խորհրդարան. 50 հոգի արդեն ինքնառաջադրվել է. տեսանյութ
1814 դիտում
10:27 22-07-2015
Հայաստանում ընդդիմադիր նոր օրակարգ և նոր կոնսոլիդացիա է ձևավորվում. Արամ Կարապետյան. ՀԺ
Այս բաժնից
2482 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2389 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»