211652_close_icon
views-count1388 դիտում article-date 22:03 26-06-2014

Իսլամիստները Սիրիայում երեխաներից մահապարտ-ահաբեկիչներ են պատրաստել

Սիրիայում ոչ կառավարական զինված խմբավորումները մարտերում օգտագործում են նաև երեխաներին: Ծայրահեղական իսլամիստական խմբավորումները, ներառյալ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), 14-ամյա դեռահասների են հավաքագրել և ուղարկել վտանգավոր առաջադրանքներ կատարելու: Այս մասին նշել է Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը իր հրապարակված զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հարցազրույց են վերցրել 25 երեխայից և զինվորից, որոնք մանկուց ներգրավված են եղել Սիրիայի ռազմական հակամարտության մեջ: Նշված բոլոր անձինք կռվել են Սիրիական ազատ բանակի, Իսլամական ճակատի, ԻԼԻՊ-ի, «Ան-Նուսրա ճակատի», ինչպես նաև զինվորականների և ոստիկանության կողմից քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Ըստ իրավապաշտպանների` զինված խմբավորումները հաճախ այս երեխաներին պատրաստել են մահապարտ-ահաբեկչի առաքելության համար: Իսկ ավելի հաճախ` տղաները մասնակցել են մարտերին, աշխատել որպես դիպուկահար, լրտես, ռազմական գործողությունների թեժ պահին ռազմամթերք են տեղափոխել ռազմաճակատ, բուժել վիրավորներին: Իսկ աղջիկները հսկել են հսկիչ-անցակետը և պարեկություն արել քրդերի վերահսկողության տակ գտնվող փողոցներում: [url=http:// http://ria.ru/arab_sy/20140623/1013229640.html] [/url]ria.ru

Նմանատիպ նյութեր