211652_close_icon
views-count1796 դիտում article-date 16:01 21-08-2015

«Իսլամական պետություն»-ը ՄԻԱՎ-ով վարակված իր զինյալներին մահապարտ-ահաբեկիչներ է դարձնելու

Սիրիայի Էլ-Մայադին քաղաքում բժիշկները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող 16 զինյալի մոտ ախտորոշել են ՄԻԱՎ: Այդ մասին հաղորդել է ARA News-ը: Նշված վբնակավայրումաշխատող իրավապաշտպանները ենթադրում են, որ կազմակերպության ղեկավարները հենց մահապարտ գործողությունների են ուղարկում ՄԻԱՎ-ով վարակվածներին: Այժմ նշված 16 ահաբեկիչները գտնվում են կարանտինի տակ: ARA News-ը նշում է, որ այն բանից հետո, երբ ահաբեկիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, ԻՊ-ի շարքերում խուճապ է սկսվել: Էլ-Մայադինում գտնվող բոլոր ԻՊ գրոհայիններին ստուգման են ենթարկելու:

Նմանատիպ նյութեր