211652_close_icon
views-count1299 դիտում article-date 22:28 26-06-2014

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել միապետության հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին բանաձևին

Իսպանիան կշարունակի մնալ միապետությո՞ւն, թե՞ կդառնա հանրապետություն` հնարավոր է պարզ դառնա համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանն այսօր հավանություն է տվել այն բանաձևին, որով կենտրոնական կառավարությունից պահանջվում էր համաժողովրդական հանրաքվե անցկացնել հատկապես վերջերս բողոքի ալիք բարձրացրած հարցի շուրջ: Խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձևում ափսոսանք է հայտնվում նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի «հապճեպ հռչակման կապակցությամբ», ինչն, ըստ բանաձևի հեղինակների, նրան գուցե զրկի լեգիտիմությունից` իսպանացի ժողովրդի աչքում: Նշենք, որ բանաձևն ընդունվեց, քանի որ դրա օգտին քվեարկել են Կատալոնիայի ծայրահեղական ազգայնական կուսակցությունները, իսկ այս ավտոնոմ շրջանի խոշորագույն կուսակցություններից երեքը ձեռնպահ են մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել միայն Իսպանիայի իշխող կուսակցության պատգամավորները: [url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1281417]itar-tass.com[/url]

Նմանատիպ նյութեր