2125 դիտում
09:50 27-06-2014
Ի՞նչ բիզնեսներ է հիմնում Ռուբեն Հայրապետյանը Արցախում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում:
Ըստ արցախցիների՝ Հայրապետյանը հատկապես հատուկ ուշադրություն է դարձնում ազատամարտիկների ընտանիքներին` նրանց նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելով: Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտեր է կառուցել Շուշիում, Հադրութում և Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Իհարկե այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաև Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել:
Այս իրավիճակում կարևորն այն է, որ թեև բազում ղարաբաղցի գործարարներ շտապում են Արցախից դուրս գալ, Հայաստանում կամ արտերկրում բիզնես գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը գործարարությամբ զբաղվում է հենց Արցախում: Նա «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո գրեթե միշտ ԼՂՀ-ում է լինում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
10:18 17-06-2014
Ռուբեն Հայրապետյանը բիզնես է անում Արցախում․ Ժողովուրդ
11867 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
Այս բաժնից
1777 դիտում
07:37 16-10-2024
Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. «Ժողովուրդ»
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»