1993 դիտում
10:05 27-06-2014
Հանգուցյալի գերեզմանաքարն ու դին դուրս է բերվել օտար գերեզմանատնից․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» բազմաթիվ հրապարակումները՝ կապված Էրեբունու գերեզմանատանը 4 տարի առաջ կատարված աննախադեպ մի պատմության հետ, ավարտվեցին ոչ միայն դատական երեք ատյաններում տարած հաղթանակով, այլեւ վերջերս դատական ակտի կատարմամբ։
Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն, հայտնելով, որ 2010թ. հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն, հայրական գերեզանատանը այլ հանգուցյալ է հուղարկավորվել: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեց քաղաքացու հաղորդման կապակցությամբ։ Քրեական գործը հետագայում փակվեց հանցակազմի բացակայության հիմքով, չպարզվեց սակայն, թե ինչպես է 1991թ. օգոստոսին հուղարկավորվածի կողքին հայտնվել 2009թ.-ից մեկ այլ հանգուցյալ։ Աշոտ Չիթիրյանը դիմեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը գտավ, որ Չիթիրյանը ճիշտ է, գերեզմանից պետք է հանվի հանգուցյալի դին։Հակառակ կողմը դիմեց վերաքննիչ, ապա Վճռաբեկ, սակայն վճիռը մնաց օրինական ուժի մեջ։
Դատարանի երեք վճիռները բավական չեղան մյուս կողմի համար, որպեսզի լքեն օտարի գերեզմանը։
Եվ միայն ԴԱՀԿ միջամտությունից հետո օտար հանգուցյալի հարազատները գերեզմանից հեռացան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
27573 դիտում
18:32 15-12-2023
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի գերեզմանատնից գողացել են հանգուցյալի շիրմաքարը
1868 դիտում
20:16 09-09-2015
Մարալիկի գերեզմանատնից բերման ենթարկվածների մոտ թմրամիջոց հայտնաբերվեց․ տեսանյութ
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1477 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»