1612 դիտում
20:07 27-06-2014
Մաշկի ջրային հաշվեկշռի խախտման դեպքում մեծանում է կնճիռների առաջացման վտանգը
Մեր մաշկը գրեթե 70 տոկոսով բաղկացած է ջրից, այդ իսկ պատճառով մաշկի ջրային հաշվեկշռի պահպանումը մաշկի առողջ և գեղեցիկ մնալու պարտադիր պայմաններից է: Մաշկի արտաքին տեսքը, թարմությունն ու առաձգականությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչքան ջուր է ներթափանցում մաշկ և նաև նրանից, թե որքան հաջող է մաշկը պահպանում խոնավությունը:
Հարկ է նաև նշել, որ ջրային հաշվեկշռի խախտման հետևանքները միանգամից տեսանելի են դառնում. մաշկը դառնում է ավելի չոր, վտիտ, և հայտնվում են կնճիռներ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել մաշկի ջրային հաշվեկշիռը: Իսկ դրա պարզագույն միջոցներից մեկը հետևյալն է. որպեսզի Ձեր մաշկը լինի առողջ, աշխատեք ամեն օր խմել մոտ 2 լիտր ջուր` սենյակային ջերմաստիճանի: Ւստ մաշկաբանների՝ ներսից խոնավացումը պակաս կարևոր չէ, որքան արտաքինից:
Կարելի է խմել նաև չգազավորված հանքային ջուր: Իսկ քնից առաջ չի կարելի խմել կես բաժակից ավելի հեղուկ: Աշխատեք խմել դանդաղ, փոքր կումերով: Թարմանալու համար կարելի է պարբերաբար մաշկը ցողել սառը ջրով: Չեն խանգարի նաև օդը խոնավացնող միջոցները:
[url=http://http://www.e-kr.ru/03/waterbalance.html]www.e-kr.ru[/url]
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
11:46 27-06-2018
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է և հիշեցնում. Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը
8273 դիտում
15:01 17-02-2015
Սևանա լճի ջրային հաշվեկշռի տարրերի և մակարդակի փոփոխության դինամիկան 2002-2014թթ.
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին