211652_close_icon
views-count1347 դիտում article-date 22:49 27-06-2014

Հանրային խորհուրդը պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների տան մասունքները քայքայումից փրկելու համար

Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը Երևանում պատմամշակութային ժառանգություն համարվող Աֆրիկյանների տան վերաբերյալ Հանրային խորհրդի պահանջներն է հասցեագրել է ինչպես ՀՀ մշակույթի նախարարությանն, այնպես էլ Երևանի քաղաքապետարանին և տարածքի շահագործման իրավունք ստացած ընկերությանը: Ինչպես այսօր հրավիրված խորհրդի նիստում ներկայացրել է ենթահանձնաժողովը, Աֆրիկյանների տան վերաբերյալ Հանրային խորհրդի պահանջները հետևյալ են. դադարեցնել ապամոնտաժումը, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի մասունքները քայքայումից փրկելու համար, ետ բերել քարերը և վերականգնել շենքի ամբողջական պատկերը և չեղյալ համարել հուշարձանների տեղափոխման որոշումը: Հանրային խորհուրդը վերոնշյալ գերատեսչություններից պահանջել է նաև ապահովել հուշարձանի ամբողջական պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:

Նմանատիպ նյութեր