4339 դիտում
11:22 28-06-2014
Իջևանի նոր քաղաքապետը պատրաստվում է դատի տալ նախկին քաղաքապետին. վերջինս քաղաքի պուրակը օտարել է և աներոջ անունով ձևակերպել
Իջեւանի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը պատրաստվում է դատի տալ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղալումյանը: Նա նշեց, որ դատական կարգով փորձելու է հետ ստանալ քաղաքապետարանի սեփականություն համարվող տարածքները:
«906 քմ. քաղաքի սեփականություն համարվող պուրակը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն անօրինական կերպով սեփականաշնորհել է, որն ընդհանուր օգտագործման տարածք է, բայց մարդկանց քայլուղիների համար անգամ տեղ չի թողել: Խախտելով ՀՀ մի շարք օրենքներ՝ սեփականաշնորհման իրավունք բացարձակ չունենալով, կառուցապատման իրավունքով վերցրել է, օտարել եւ իրենով արել: Ներսիսյանը, չընտրվելով քաղաքապետ, վերջերս էլ աներոջ անունով է ձեւակերպել տարածքը եւ տվել մասնավոր անձանց: Հիմա պետք է հասնենք նրան, որպեսզի այդ հոդվածը դատական կարգով վիճարկենք, պայմանագիրը խզենք, հետ վերցնենք պուրակը: Այն պետք է համայնքային սեփականություն ճանաչվի եւ օգտագործվի համաքաղաքացիների կեղմից»,- նշեց Իջևանի քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
12:08 15-12-2014
Իվանիշվիլիի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նախկին ամուսնուն. տեսանյութ
1570 դիտում
15:41 25-01-2014
Թուրքիայում 320 պատգամավորներ պատրաստվում են դատի տալ ընդդիմադիր գործընկերներին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան