1241 դիտում
11:36 28-06-2014
Բակո Սահակյանը ողջունել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Տիկնայք եւ պարոնայք, Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին: Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի եւ արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է եւ կարեւոր: Այսպիսի ձեւաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում եւ առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների եւ մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին: Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարեւորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի եւ ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը եւ հետեւողական կատարելագործումը մեծապես կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի եւ գործնական շփումների հաստատումից ու պահպանումից: Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին, քանի որ որակյալ եւ անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
12:20 27-06-2014
«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում
1791 դիտում
18:45 19-10-2019
Նախագահն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի մասնակիցներին
870 դիտում
19:34 15-05-2015
Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը
Այս բաժնից
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1162 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
916 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը