930 դիտում
12:40 30-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը 1,43 մլն դրամի վարչական տուգանք է նշանակել
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 23-28.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1,07մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական պետական տեսչության կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ և հաշվարկվել է 220.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքների որոշումներ:
Արագածոտնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև տիրազուրկ ձկնորսական 7 ցանց: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.67մլն.դր. գումար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
19:48 15-11-2022
ՄՊՀ-ն Globbing-ի, ONEX-ի եւ «Հայփոստ»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 83 մլն դրամի տուգանք
1912 դիտում
12:09 28-06-2019
5 օրում 723․000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին, նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք
1048 դիտում
15:50 29-07-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը 1,55 մլն դրամի վարչական տուգանքի 21 որոշում է կայացրել
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»