1912 դիտում
12:09 28-06-2019
5 օրում 723․000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին, նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հունիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են։
Լոռի՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 130.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.26 թափուկ վառելափայտ)՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման իրավախախտման 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի գրությունը։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 2.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ վառելափայտ)՝ 90.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 525.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում Գեղարքունիքում նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 4 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետի պահանջները) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
«Էլ-կաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 3 ստուգում, արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Լոռի՝ «Սալէներգո» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Սյունիք՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Ընդերքի պահպանության ոլորտ
Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ավազի ապօրինի դուրսբերման փորձի 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.194.000 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
15:07 16-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարության հաշվարկով՝ վերջին 4 օրերին շրջակա միջավայրին հասցվել է 1,9 մլն դրամի վնաս
2293 դիտում
12:16 22-02-2016
Շրջակա միջավայրին հասցվել է 180 հազար դրամի վնաս. ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ
5009 դիտում
11:51 04-07-2016
Շրջակա միջավայրին 23 մլն դրամի վնաս է հասցվել
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»