211652_close_icon
views-count793 դիտում article-date 20:21 30-06-2014

Ֆիլիպ Լահմը մարտական է տրամադրված Ալժիրի հետ խաղից առաջ

Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լահմը 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Ալժիրի հավաքականի հետ կայանալիք աղից առաջ մարտական է տրամադրված: «Բնականաբար, մենք պետք է առաջ շարժվենք: Գերմանիայի հավաքականը երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել և յուրաքանչյուր մրցաշարում հանդիսանում է գլխավոր ֆավորիտներից մեկը: Այս անգամ էլ ոչինչ չի փոխվել: Այս մրցաշարի ընթացքում մենք բազմաթիվ անգամ տեսել ենք, թե ինչպես են ֆավորիտները անհաջողության ենթարկվում: Այդ պատճառով Ալժիրի հետ խաղին մոտենալու ենք ամենայն լրջությամբ: Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել, ապա պարտավոր ենք Ալժիրին համարել մեր գլխավոր մրցակից: Ընդ որում կարևոր է խնդիրը լուծել խաղի հիմնական ժամանակում, որպեսզի գործը չհասնի 11 մետրանոցների: Ալժիրի հավաքականի հետ խաղում դուք կտեսնեք ագրեսիվ Գերմանիայի հավաքականի»,- ընդգծել է Լահմը: Հիշեցնենք, որ Գերմանիա – Ալժիր խաղը կկայան այսօր, Երևանի ժամանակով 23:59-ին:

Նմանատիպ նյութեր