211652_close_icon
views-count1572 դիտում article-date 12:56 18-07-2014

Ֆիլիպ Լահմը ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում

«Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լահմը հայտարարել է, որ ավարտում է ելույթները ազգային հավաքականի կազմում, հայտնում է Bild-ը: 30-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին: Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 113 խաղ և դարձել է 2006, 2010 թթ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2008 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2014 թվականի աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր