211652_close_icon
views-count1640 դիտում article-date 18:00 30-06-2014

Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում

Հուլիսի 1-4-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Հյուսիսային Ասիայի ՄԱԿ-ի ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը (UNISDR ONEA/GETI) համատեղ կազմակերպում են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» թեմայով աշխատաժողով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն: Աշխատաժողովին մասնակցելու է տարբեր երկրներից մոտ 40 ներկայացուցիչ: Աշխատաժողովի հիմնական նպատակներն են. • բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն ԱՌՆ ուղղորդման և կառավարման վերաբերյալ. • ծանոթացնել քաղաքների դիմակայունության գլոբալ քարոզարշավին, շինարարական գործիքներին, նյութերին, մոտեցումներին, թե ինչպես դրանք կարող են հարմարեցվել ու օգտագործվել աղետների նկատմամբ կայուն շինությունների կառուցման համար. • զարգացնել պետական պաշտոնյաների, ազգային ու տեղական մակարդակի փորձագետների կարողությունները. • Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՌՆ բնագավառում փորձի փոխանակում իրականացնել, քննարկել աշխատաժողովի մասնակից երկրների ընդհանուր խնդիրները: Սիրելի լրագրողներ, հուլիսի 1-ին, ժամը 9.15-ին հրավիրում ենք ձեզ ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8)` մասնակցելու աշխատաժողովի բացմանը:

Նմանատիպ նյութեր