1085 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
Հուլիսի 1-4-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Հարավային Ասիայի ՄԱԿ-ի ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը (UNISDR ONEA/GETI) համատեղ կանցկացնեն «Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» թեմայով աշխատաժողով:
Աշխատաժողովին հրավիրված է ավելի քան 40 մասնակից` աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխությունների հարմարվողականության ոլորտի հարցերով շահագրգիռ միջազգային կազմակերպություններից, տեղական մասնագետներ և փորձագետներ տարբեր երկրներից:
Աշխատաժողովի հիմնական նպատակներն են.
• բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն ԱՌՆ ուղղորդման և կառավարման վերաբերյալ.
• ծանոթացնել քաղաքների դիմակայունության գլոբալ քարոզարշավին, շինարարական գործիքներին, նյութերին, մոտեցումներին, թե ինչպես դրանք կարող են հարմարեցվել ու օգտագործվել աղետների նկատմամբ կայուն շինությունների կառուցման համար.
• զարգացնել պետական պաշտոնյաների, ազգային ու տեղական մակարդակի փորձագետների կարողությունները.
• իրականացնել ԱՌՆ բնագավառում փորձի փոխանակում, քննարկել աշխատաժողովի մասնակից երկրների ընդհանուր խնդիրները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը.
- 2005 թ. Հայաստանը միացել է Հյոգոյի գործողությունների ծրագրին և մինչ օրս կատարել է դրանով նախատեսված բոլոր պարտականությունները: Ինչպես գիտեք, 2015 թ. ծրագիրն ավարտվում է, և Ճապոնիայում կայանալիք հանդիպմանը կորոշվի, թի ինչ ճանապարհով է այն շարունակվելու, քանի որ, կարծում եմ, աղետների ռիսկի նվազեցումը ՄԱԿ-ի առջև դրված կարևորագույն խնդիրներից է և իր տեղը կգտնի նաև կայուն զարգացման նպատակներում: Միան մեկ երկրի, կամ մեկ նախաարության ուժերով հնարավոր չէ լուծել աղետների ռիսկի նվազեցման խնդիրները: Սակայն հպարտությամբ պիտի նշեմ, որ ՀՀ Նախագահն ու ՀՀ կառավարությունը միշտ ուշադրության կենտրոնում են պահում այդ կարևոր խնդիրը: Մենք շարունակելու ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ, շարժվել առաջ, իսկ ՄԱԿ-ի հետ միասին մեծ ճանապարհ ունենք անցնելու:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարությանը` այս աշխատաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար.
- Այս հանդիպման մասնակից երկրներն ակտիվորեն ներգրավված են այստեղ ներկայացվող խնդիրների քննարկմանը: Մարդու գործունեության հետևանքով տեղի են ունենում կլիմայական փոփոխություններ, որոնք իրենց հերթին նպաստում են բնական աղետների քանակի ավելացմանը: Հայաստանն այդ հարցում բավական առաջ է գնացել` ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ և ճգնաժամային կառավարման կենտրոն: Իսկ այս աշխատաժողովը փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Աշխատանքային 4 օրերի ընթացքում ներկայացվելու են ուրբանիզացման ռիսկի և դրա նվազեցման միտումների, քաղաքներում սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդաբանության, «Դարձնել քաղաքներն աղետակայուն» քարոզարշավի, հողօգտագործման կառավարման զարգացման, առանցքային ոլորտներում ԱՌՆ ընդգրկման և այլ թեմաներով զեկույցներ:
Համաժողովի ընթացքում աշխատանքային խմբերը քննարկելու են քաղաքներում ռիսկերի կառավարման վիճակը գնահատող գործիքների արդյունավետությունը, մշակելու են քաղաքներն աղետակայուն դարձնելու գործողությունների ծրագրեր և իրականացնելու են փորձի փոխանակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
18:00 30-06-2014
Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
2333 դիտում
20:50 13-10-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»