211652_close_icon
views-count953 դիտում article-date 10:13 01-07-2014

Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Որ «մեծամասնական-համամասնական» խնդիրը լակմուսի թուղթ է՝ իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաև հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները, երբ իշխանություն են՝ պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն՝ դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի է, մասնավորապես, ասել առաջին և երկրորդ նախագահների ու նրանց շուրջը համախմբված քաղաքական ուժերի մասին: Իրականում խնդիրը, կարծում եմ, մտացածին է: Չնայած իշխանության և ընդդիմության կողմից մշտապես բերվող փաստարկները ռացիոնալ հատիկ ունեն, բայց խորհրդարանի ամենահրատապ խնդիրը հաստատ այն 41 տեղերը չեն, որոնք զբաղեցրել են «մեծամասնական» պատգամավորները: Ի դեպ, այսօր նրանց թվում է հաջողված պատգամավոր Էդմոն Մարուբյանը, որը դժվար թե որևէ ցուցակով անցներ Ազգային ժողով: Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են, և այդ խնդիրը «մեծամասնական-համամասնականի» հետ որևէ կապ չունի: ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր