211652_close_icon
views-count6409 դիտում article-date 18:42 20-03-2021

Պետք է ստեղծել իրապես անկախ ու արդար դատական համակարգ. «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է դատականիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությանը:

Հայտարարության մեջ նշված է.

Ստեղծել իրապես անկախ ու արդար դատական համակարգ:

Իրավական կառուցակարգերի ներդրման միջոցով դատական համակարգից հեռացնել արդարադատության հետ աղերս չունեցող անձանց:

Դատական իշխանության նկատմամբ վերականգնել հասարակության վստահությունն ու հավատը՝ արդարադատություն իրականացնող սուբյեկտների անհատական, մարդկային որակների, բարոյական հատկանիշների հաշվին, անկաշառության, սկզբունքայնության, համամարդկային արժեքային համակարգի կրման միջոցով։

Ուսումնական հաստատություններում իրականացնել հակառուպցիոն կրթական ծրագրեր՝ խթանելով հակակոռուպցիոն հասարակության ձևավորմանը:Անզիջում և արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ:

Իրապես ապահովել դատախազության ինքնուրույնությունը՝ ՀՀ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում։

Նպաստել անկախ հեղինակավոր փաստաբանական ինստիտուտի կայացմանը:

Ստեղծել որակապես նոր ոստիկանություն՝ հանրության ընկալման մեջ արմատապես փոխելովոստիկանի կերպարը։ Ոստիկանը համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանը: Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, ով սպասարկում է միայն իր ու պետության շահերը: Քաղաքացին ոստիկանի կերպարում պետք է տսնի իր պաշտպանին:

Միավորել քննչական բոլոր մարմինները և ստեղծել մեկ միասնական քննչական մարմին՝ ապահովելով նրանց աշխատանքի արդյունավետությունը և բացառելով որևէ գերատեսչական շահ:

Հիմնովին բարեփոխել քրեակատարողական հիմնարկները, որոնք շատ դեպքերում հանդիսանում են քրեական աշխարհի դարբնոցներ, որտեղ անձին ուղղելու և նրան հասարակություն որպես վերափոխված անձ վերադարձնելու փոխարեն, նրա գիտակցության մեջ ներարկում են բացառապես հանցավոր արժեքներ։

Կայացնել պրոբացիայի ինստիտուտը՝ որպես վերականգնողական արդարադատության համակարգ։

Ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունները՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես՝ իրավապահ մարմինների իրական և արդյունավետ հակակշռի:

Երևան քաղաքում և բոլոր մարզերում ստեղծել արդարադատության պալատներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր