Գիլյերմո Օչոան երազում է Բունդեսլիգայում հանդես գալու մասին
Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան, ով դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հայտնություններից մեկը, հայտարարել է, որ երազում է գերմանական Բունդեսլիգայում հանդես գալու մասին: Նշենք, որ ներկայումս Օչոան հանդիսանում է ազատ գործակալ, քանի որ ֆրանսիական «Այաչչո»-ի հետ լրացել է պայմանագրի ժամկետը:
« Ես երազում եմ Բունդեսլիգայում հանդես գալու մասին: Միանշանակ, այն աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է: Հիանալի կլիներ այնտեղ փորձել ուժերս»,- Օչոայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: