2732 դիտում
09:11 02-07-2014
Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը կազմել է 95 միլիոն դրամ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին «Հժ»-ին տեղեկացրեց «Գեղամա աշխարհ» մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը:
Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին: Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի չէ, թե աջակցությունն ինչ չափով է լինելու: Գեղարքունիքի մարզպետը առաջնահերթ է համարել առանց տանիք մնացած տները տեղումներից պաշտպանելու նպատակով տանիքների վերանորոգման հարցը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
735 դիտում
15:14 04-06-2020
Ապօրինի ծառահատումեր՝ Լոռու մարզում. վնասի չափը կազմել է 57․000 ՀՀ դրամ
1158 դիտում
14:07 29-01-2014
Գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է կես միլիոն դրամ
2545 դիտում
19:17 11-11-2014
Գիշերային «բերքահավաք» խաղողի այգում. պատճառված վնասի չափը՝ մեկ միլիոն դրամ. տեսանյութ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»