211652_close_icon
views-count764 դիտում article-date 11:43 02-07-2014

Քաղաքացուց ցուցմունքներ են կորզել սպառնալիքների ազդեցության տակ. ՀՔԾ

Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր