211652_close_icon
views-count1532 դիտում article-date 14:17 02-07-2014

Մարտակերտի շրջանում ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հուլիսի 2-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրականացրել է հերթական դիտարկումը: Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուիսային ուղղությամբ անցկացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Պետեր Սվեդբերգը և Իրժի Աբերլեն: Հակառակ կողմում դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Նմանատիպ նյութեր