211652_close_icon
views-count1611 դիտում article-date 14:59 17-09-2014

Շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել

Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդների կողմից իրականացված դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եբվգենի Շարովը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Մարկուս Ուիդմերը: Ադրբեջանական կողմից դիտարկկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, Թունջայ Սևիմը:

Նմանատիպ նյութեր