211652_close_icon
views-count1597 դիտում article-date 09:40 03-07-2014

«Ժառանգության» անդամները դժգոհ են կուսակցությունից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում վարչությունից դուրս եկած Լուսինե Պետրոսյանը «Ժամանակին» ասաց, որ իրեն բոլորովին չի բավարարել «Ժառանգության» վերջին շրջանի գործունեությունը։ Մեր հարցին՝ արդյոք խորհրդարանում հատկապես տեսանելի չէ՞, որ Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների նկատմամբ կուսակցությունը բացարձակ անտարբերություն է դրսեւորում, պատասխանեց. «Ընդհանրապես այդ քառյակը ձեւավորվեց, երբ սկսվեց գազային պայմանագրերի դեմ բողոքը, հետագայում նաեւ՝ կենսաթոշակային համակարգի, բայց կենցաղային խնդիրներից զատ՝ ուրիշ ոչ մի հարց չի դրել իր առաջ: Այսինքն՝ խորհրդարանի հարթակն օգտագործվել է կենցաղային խնդիրների լուծման համար, ավելի էական հարց ո՛չ իր առջեւ դրել է, ո՛չ հետապնդել, ո՛չ էլ լուծել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր