26266 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին սև ամպեր են կուտակվել: Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ:
Լևոն Ալթունյանն, օրինակ՝ պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ»-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծում: Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի: Վարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին:
Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել Նախագահականին: Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան: Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7984 դիտում
09:55 17-11-2016
Լեռնային Ղարաբաղն լրիվ կականազերծվի երեքից չորս տարի անց. «Ամերիկայի ձայն»
32549 դիտում
08:58 10-01-2018
Նախագահականը կտեղափոխվի Մատենադարանի հարևանությամբ. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը