1682 դիտում
10:00 03-07-2014
Հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են:
Ըստ մեր աղբյուրների, իշխանությունն էս նեղ «մաջալին» ամենևին չի ցանկացել գնալ էներգիայի թանկացմանը, ու ակտիվիստների բողոքները նրանց սրտով են, որովհետև Ռուսաստանը «լրիվ համը հանում է». Պուտինի նախորդ օրվա անորոշ հայտարարությունը, թե Հայաստանը մոտ ժամկետներում կանդամակցի Եվրասիական միությանը, լցրել է համբերության բաժակը, որովհետև «դա ընդամենը հերթական փափուկ բարձն է Հայաստանի գլխի տակ՝ գազի, էլէներգիայի թանկացման, Ադրբեջանի հետ խաղեր տալու, զենք վաճառելու ֆոնին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մինչ այդ էլ փորձում էին ԱԺ գազային հանձնաժողովի միջոցով «բացահայտել» էլէներգիայի ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, աշխատավարձերի չափերը և այլ բացթողումներ: Այդ ամենը, սակայն, նաև ներիշխանական «ռազբորկայի» արդյունք է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
13111 դիտում
20:15 12-11-2014
Ի՞նչ թաքցնեմ. խմել եմ ու սթրեսի մեջ էի. Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի ինքնախոստովանությունը
2797 դիտում
14:44 24-12-2016
Բելգիացիների մեծ մասը սթրեսի մեջ է հայտնվում սուրբծննդյան տոներին. հարցում
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»