211652_close_icon
views-count13514 դիտում article-date 10:52 24-10-2015

Հայաստան հասա՞վ, թե՞ ոչ Սոչի-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղեւորներին Հայաստանում սպասող հարազատները խուճապի մատնված, սթրեսի մեջ էին

Սոչիից Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը երեկ հետաձգվել էր և ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ու ասեկոսեների պատճառ դարձել, այս գիշեր Հայաստանում բարեհաջող վայրէջք է կատարել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը «Արմենիա» միզազգային օդանավակայանից տեղեկացավ, որ օդանավը Հայաստանում վայրէջք է կատարել գիշերը՝ ժամը 00.25-ին: Հիշեցնենք, որ լրատվամիջոցները անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքնաթիռը օդի մեջ անհետացել է: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին, նշված ժամին վայրէջք չի կատարել: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող որոշ ուղեւորների հարազատների մոտ խուճապ էր առաջացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կապ էր հաստատել «Արմենիա» միզազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայություն, որտեղից հայտնել էին, որ թռիչքը հետաձգվել է, բայց հետաձգման պատճառի մասին տեղեկություն չունեն: Միաժամանակ նշել էին, որ ինքնաթիռն այնտեղից չի թռչել: «Այնտեղից այստեղ թռիչքը 50 րոպե է: Որ թռչեր, հիմա ժամանած կլիներ»,- փոխանցել էին տեղեկատվական ծառայությունից: Միաժամանակ ավելացրեցրել, որ այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրաստվում են թռիչքի 23:00-ից հետո, իսկ այստեղ տվյալ թռիչքի ժամանմանը սպասում են 00:20-ին: Սակայն իրական ժամանակում օդանավերին հետեւող flightradar24.com կայքում չվերթի դիմաց էլ նշված էր «unknown» (թարգմանաբար՝ հայտնի չէ):

Նմանատիպ նյութեր