32523 դիտում
10:22 03-07-2014
Հրշեջ-փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, մեծ դժվարությամբ դուրս բերեցին երիտասարդ տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական խմբի և թիվ 18 փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր մեծ դժվարությամբ գետից դուրս բերեցին դին: Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի փոխոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ, քանի որ, ըստ օպերատիվ տեղեկությունների, մահացածը Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 29-ից որոնվում էր որպես անհայտ կորած: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Էլոյանն էր:
Այս պահին տեղում աշխատում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Նույն բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+