211652_close_icon
views-count226192 դիտում article-date 11:31 23-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դուրս են բերել «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության 26-ամյա աշխատակցի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Ժամանել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 խումբը՝ խմբի պետ Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ։ Փրկարարները ջրասուզակի միջոցով դին պետք է դուրս բերեն անվտանգ վայր։ Այս պահին տեղում աշխատում է նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դին գետից դուրս բերելուց հետո կպարզվի նրա ինքնությունը՝ արակա՞ն, թե՞ իգական սեռի է, քանի որ այն բերանքսիվայր է։ *** Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ջրասուզակները քիչ առաջ դուրս բերեցին դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր