211652_close_icon
views-count28157 դիտում article-date 14:58 03-07-2014

«Կասկադյորական» վթար՝ Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայում. Mercedes G55-ը, մի քանի պտույտ կատարելով, հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Mercedes Benz G55 մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Ավտոմեքենայի մոտ ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որով պարզվում է, որ մեքենան հաշվառված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆի փողոցի բնակիչ Գևորգ Վարդանյանի անվամբ: Քիչ առաջ վթարի վայր է ժամանել մի երիտասարդ տղա, ով ոստիկաններին հայտնեց, որ մեքենան ինքն է վարել և հրաժարվում է բժշկական միջամտությունից, սակայն ոստիկանությունը պետք է պարզի՝ արդյո՞ք վարորդը ինքն է, թե ոչ, քանի որ մեքենայի մոտ արյան հետքեր են հայտնաբերվել: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ուղարկվում ՃՈ հետաքննիչը, և եթե պարզվի, որ վթարի հետևանքով կա վիրավոր կամ վիրավորներ, ապա վթարի վայր կժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: *** 15:03 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինիս ինքնությունը ճշտվում է: Վթարի վայր է ժամանել ՃՏՀ քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Mercedes Benz G55 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կկազմեր 10.000.000-ից մինչև 30.000.0000 դրամ` կախված մեքենայի արտադրության տարեթվից, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 310.000 - 960.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր