211652_close_icon
views-count24015 դիտում article-date 16:12 06-07-2014

Ողբերգական ավտովթար՝ Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայում. ավտոմեքենան հայտնվել է ձորում. 23-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ 23-ամյա Աղասի Ավետիսյանը Երևանի Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է: Վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի, բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, սակայն նրանց կարիքը պետք չի եղել: Հիշեցնենք, որ սա նշված նորակառույց ճանապարհի 2-րդ վթարն է, իսկ առաջինը տեղի էր [url=https://shamshyan.com/hy/article/19576/]ունեցել հուլիսի 3-ին[/url]: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր