1154 դիտում
18:14 03-07-2014
Հայտնի են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթողները
ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգևատրվել են հուշամեդալներով:
Չորս տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Մրցումներն անցկացվել են 7 մրցաձևերից. 30մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։ Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաև օդամղիչ հրացանով հրաձգությունը։
Յոթ մրցաձևերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։
Երևանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի և 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն նաև 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։ Երևանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչև Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
14:50 21-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ մասնակցելու եզրափակիչ փուլին
2883 դիտում
18:45 20-06-2016
Հայտնի է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի հաղթողը
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը