211652_close_icon
views-count2001 դիտում article-date 08:42 04-07-2014

Ծիրանի մեկ հատը վաճառել է 80 դրամով․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Դավիթաշեն համայնքում երեկ մեր թղթակիցը ականատես է եղել արտասովոր երևույթի. մի քանի կանայք, ըստ երևույթին հարևանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով: Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով: Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան, և այն, որպես կանոն, ներկայացվում է որպես տեղական»։

Նմանատիպ նյութեր