211652_close_icon
views-count6001 դիտում article-date 09:07 12-03-2016

Վանաձորի քաղաքապետարանը աղբամաններ է գնել՝ հատը 100 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երևանի քաղաքաաետարանից փորձում են ետ չմնալ։ Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով՝ այդպիսով գերազանցելով անգամ Երևանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ Է վճարել։ Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում ևս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցնել։ Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում Է լիտրը 410 դրամով կարելի Է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար։ Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետարանն արդեն 17 տարի Է՝ Սամվել Դարբինյանի տիրապետության տակ է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր